BrainX-ի թիմի հետ աշխատել ենք կայքի պատրաստման պրոյեկտի շրջանակներում: Ամբողջ ընթացքում աշխատանքը եղել է շատ արդյունավետ, բոլոր խնդիրներին տրվել են արագ լուծումներ, ընկերության աշխատակիցները շատ պատրաստակամ են և ուղղված լավագույն լուծումների փնտրմանը: Հատուկ ուզում եմ ընդգծել աշխատակիցների կրեատիվ, ոչ ստանդարտ մտածելակերպը և ոչ շաբլոնային լուծումների առաջարկները:
BrainX-ը նրբանկատ, փայլուն և արդյունավետ լուծումների մասին է։ BrainX–ն ամբողջական ծառայություններ առաջարկող թվային գործակալություն է, որն իրագործում է թվային երազանքները։ Աշխատանքի մեջ մենք միավորում ենք երևակայությունն ու ունիվերսալ մոտեցումները։ Վեբ–ծրագրավորման ընթացքում կիրառում ենք նորամուծական լուծումներ, որոնք երաշխավորում են ձեր բիզնեսի աճը։ Մենք հարթում ենք ընկերության ճանապարհը դեպի ապագա նվաճումներ`՝ պրեմիալ ապրանքանիշերի և վեբ–պորտալների զարգացման միջոցով։ Միավորելով Ձեր սպասելիքներն ու մեր երևակայությունը` մենք կառուցում ենք Ձեր հաջողության ճանապարհը։