ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Վեբ–մշակման հանդեպ մեր մոտեցումը ենթադրում է նախևառաջ հաճախորդի ցանկությունների և նպատակների ընկալում, այնուհետև այդ նպատակներին հասնելու մեթոդների մշակում՝ համապատասխան գործընթացների և տեխնոլոգիաների օգնությամբ։

Բազային վեբ–դիզայնից սկսած, ներառյալ CMS-ը և օնլայն–խանութի ստեղծումը, մինչև մեծ բարդության բիզնես–կայքերի ստեղծում և դիզայներական լուծումներ, մենք կիրառում ենք նորարարական մոտեցում Ձեր կայքի համար։

Տարիների ընթացքում կուտակած մեծ փորձի շնորհիվ մեր մասնագետները կստեղծեն ֆունկցիոնալ, արդյունավետ և գրավիչ պրոդուկտ Ձեր և վերջնական օգտատերերի համար։

Դիտեք պորտֆոլիոն
UI/UX ԴԻԶԱՅՆ

Ժամանակակից լսարանի սպասելիքներն արդարացնելու համար դուք ունեք վայրկյաններ։ BrainX-ը ստեղծում է  հարմարավետ վեբ–կայքեր, որոնք բավարարում են օգտատերերի պահանջներին։

Մենք նախագծում և ստեղծում ենք վեբ–կայքեր որոնց  հիմքում ընկած են   ռազմավարական պլանավորումը, գրավիչ վիզուալ դիզայնը և օգտատերերի հետ փոխգործակցությունը,ինչն էլ ապահովում է  կայքի հաջողությունը:

Մեր նպատակը օգտատերերի  առավելագույն գոհունակությունն է։ Այդ իսկ պատճառով  անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանց համար օնլայն հարթակում Ձեր ապրանքների ուսումնասիրությունը  լինի հաճելի և հարմարավետ։

Դիտեք պորտֆոլիոն
ԼՈԳՈՏԻՊԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Լոգոտիպի ստեղծումն առաջին քայլն է նոր հաճախորդներ  ձեռք բերելու ճանապարհին։

Լոգոտիպի անթերի դիզայնը պահանջում է դիզայներական հմտություններ, կրեատիվ գաղափաներ  և այդ ամենի հմուտ կիրառություն։

BrainX–ում լոգոտիպի մշակման գործընթացը հիմնված է խորը հետազոտությունների և արդյունավետ ռազմավարության վրա։

Այս ամենի արդյունքում մենք ստեղծում ենք հիշվող, պարզ, ժամանակակից լոգոտիպ Ձեր բիզնեսի համար, որը դրական էմոցիաներ է առաջացնում և նպաստում Ձեր լսարանի մեծացմանը։

SEO

SEO–ն գործընթաց է, որը նպաստում է Ձեր կայքի առաջխաղացմանը և դիրքերի բարձրացմանը  բարձրացմանը որոնողական համակարգերում։ SEO–ի շնորհիվ ձեր կայքը տեսանելի է դառնում ավելի մեծ թվով մարդկանց, որն էլ նպաստում է Ձեր բիզնեսի աճին և դարձնում այն ոլորտի առաջատարը։

BrainX-ի առաջարկած SEO ծառայություններն ապահովում են կայքի համապատասխանությունը որոնողական համկարգերի պահանջներին և նպաստում նրա բարձր դիրքերին այդ համակարգերում։

Մեր SEO–մասնագետները կանեն համապատասխան քայլերը Ձեր կայքը բարելավելու  և ավելի տեսանելի   դարձնելու համար։

Դիտեք պորտֆոլիոն
SMM

Սոցիալական ցանցերի ալգորիթմները նորացվում են, օգտատերերն անցում են կատարում մեկ պլատֆորմից մյուսին, առաջ են գալիս նոր հատկանիշներ, որոնք բարդացնում են օգտատերերի հասանելիությունը և խոչընդոտում հավատարիմ լսարանի ձևավորմանը։

Թվային մարքեթինգում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևել սոցիալական ցանցերի՝ արագորեն փոփոխվող միտումներին։ Երբ բրենդավորումը, կոնտենտը և ճիշտ ուղիներով տեղեկատվության ռազմավարական տարածումը գործում են համատեղ, սոցիալական ցանցերը դառնում են աննախադեպ աճի շարժիչ ուժը։ BrainX–ն ավելին է, քան SMM ծառայությունների պարզ մատակարարը։ Տաղանդավոր ստրատեգների, քոփիրայթերների, դիզայներների և SMM–մասնագետների մեր թիմը, համատեղ ջանքերով, մատուցում է սոցիալական ցանցերի կիրառման աննախադեպ փորձառություն, որի շնորհիվ Ձեր բրենդը երկխոսության մեջ է մտնում լսարանի հետ՝ առավել ճանաչելի դառնալով տարբեր տարիքային խմբերին պատկանող պոտենցիալ հաճախորդների շրջանում։

Դիտեք պորտֆոլիոն
ԿՈՆՏԵՆՏ–ՄԱՐՔԵԹԻՆԳ

Կայքի բովանդակությունը պատմում  է Ձեր բիզնեսի մասին, իսկ հաջողության հասնելու համար այն պետք է  համապատասխանի լսարանի պահանջներին։

BrainX–ն առաջարկում է կոնտենտ–մարքեթինգի ծառայություններ, որոնք մշակվում են ելնելով Ձեր բիզնես նպատակներից։ Մենք առաջարկում ենք կրեատիվ և արժեքավոր բովանդակություն, որը կմեծացնի Ձեր բրենդի ճանաչելիությունը։ Մեր մասնագետների շնորհիվ Ձեր ասելիքն ավելի արագ և արդյունավետ կհասնի թիրախային լսարանին։

Մեր կողմից ստեղծված  ցանկացած տեքստ բավարարում  է SEO պահանջներին և ապահովում ձեր կայքի առաջխաղացումը  որոնողական համակարգերում։

Դիտեք պորտֆոլիոն
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ԿԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեր աշխատանքը միտված է  պահպանելու Ձեր կայքն անվտանգ, անսխալ և մշտապես  աշխատանքային վիճակում։ Անվտանգության հանդեպ մեր մոտեցումն ապահովում է  պոտենցիալ սխալների որոնումն ու չեզոքացումը՝ նախքան դրանց խնդիր դառնալը։ BrainX-ի թիմն ունի անհրաժեշտ փորձը, պրակտիկ հմտություններն ու տեխնոլոգիաները Ձեր բիզնեսի աճին աջակցելու համար։

Վեբ–կայքի աջակցությանն ու անվտանգությանն ուղղված մեր ծառայություններն ապահովում են Ձեր կայքի անխափան աշխատանքը։ Իսկ դուք կարող եք մտածել միայն  ձեր բիզնեսիզարգացման մասին։

Դիտեք պորտֆոլիոն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Ձեր վեբ–կայքի ստանդարտ սպասարկումը կապահովի դրա անթերի արտաքին տեսքն ու աշխատանքի բարձր արագությունը, քանի որ մենք հետևում ենք կայքի հասանելիությանն ու արդյունավետությանը, ապահովելով անխափան աշխատանքը։

Օգտվելով մեր առաջարկած սպասարկման ծառայությունից, դուք այլևս կարիք չունեք ձեր ընկերությոնում ներգրավելու համապատասխան մասնագետների։

Անկախ ընկերության չափերից մենք առաջարկում ենք  վեբ–կայքերի սպասարկում, որը կբավարարի ձեր բոլոր պահանջմունքները

Դիտեք պորտֆոլիոն